Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
25.07.2014 | 00:40

...թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են։ Այս մասին մենք ժամանակին «ասել» էինք, որից հետո իրավիճակն առժամանակ շտկվեց, բայց այսօր կրպակատերերը վերստին անցել են հին մեթոդներին։ Դատապարտյալների դժգոհությունները ոչ մի արդյունք չեն տալիս։ Ըստ նրանց, գները քաղաքի խանութներում գործող գների համեմատ գրեթե կրկնակի բարձր են, սնունդն էլ բավականին հին է ու անորակ։ Ազատազրկվածների հաշվին բիզնես անող սույն խանութի տնօրենը, ասում են, ՔԿՀ-ի ղեկավարության հետ համաձայնեցված է գործում ու շատ հաճախ դրսից բերվող սնունդը չեն վերցնում, որպեսզի բարձր գներով հին ու անորակ սնունդը «սաղացնեն» դատապարտյալների վրա։

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ